211652_close_icon
views-count2467 դիտում article-date 10:14 08-03-2017

Ռեյտինգային ընտրակարգը լուրջ դժգոհություն Է հարուցել Հանրապետական կուսակցության շարքերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ դժգոհություն է հարուցել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների մոտ, այլև հենց Հանրապետական կուսակցության շարքերում։ Այդ ընտրակարգից դժգոհել են հատկապես այն պատգամավորները, որոնք ժամանակին խորհրդարանում կողմ են քվեարկել ԸՕ նախագծին։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ականներն իրենց դժգոհությունը հայտնել են նաև ԸՕ հեղինակ Դավիթ Հարությունյանի մոտ՝ նրան մեղադրելով «կաբինետում նստած» ընտրական խառնաշփոթ ստեղծելու, թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ։ Դ. Հարությունյանն էլ իրեն հատուկ ժպիտով պատասխանել է, որ թեև ինքն է եղել նախագծի հեղինակը, բայց այդ օրենքն ընդունել են պատգամավորները, հետևաբար պետք չի ողջ պատասխանատվությունն իր վրա գցել։ Այս առիթով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»–ը դիմեց անձամբ Դ. Հարությունյանին, որը միայն նշեց, «ճիշտ է այն, որ ոմանք ունեցել են այլ կարծիք»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր