211652_close_icon
views-count2280 դիտում article-date 09:17 08-03-2017

Փրկարարները ձյան մեջ արգելափակված Mercedes-ը դուրս են բերել

Մարտի 8-ին, ժամը 02:34-ին ահազանգ է ստացվել , որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան վատ տեսանելիության պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ (հետևի անիվներով). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mercedes E-200 մակնիշի 33 LP 458 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր