Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.02 դրամ (նվազել է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.73 դրամ (նվազել է 3.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.37 դրամ (նվազել է 0.02 դրամով):