211652_close_icon
views-count1987 դիտում article-date 21:33 07-03-2017

Տրանսպորտի նախարարը հանդիպել է Հնդկաստանում, Չինաստանում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի, Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ։ Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանից Իրանի և Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա և Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր: Վահան Մարտիրոսյանը ընդգծել է, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնելու։ Նախարարությունը պատրաստակամ է աջակցել և օժանդակել այն ընկերություններին, որոնք կիրականացնեն այդ գործընթացը: Չինաստանի հետ համագործակցությունն առավելապես կառուցված է ճանապարհաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում երկու երկրների միջև հեռանկարային գործունեության շրջանակներն ու ծրագրերը, դրանց իրագործման հնարավորությունները։ Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հիմնականում բեռնափոխադրումների ոլորտին։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր