Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 6-ին, ժամը 17:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարպեցու փողոցի թիվ 22 շենքի տանիքից սառուցի մեծ կտոր է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են սառույցի կտորը (մոտ 0.4 գմ):
***
Մարտի 6-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի 4-րդ հարկի պատշգամբի ծածկից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակներ՝ մոտ 6 գմ:
***
Մարտի 6-ին, ժամը 09:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 10 շենքի տանիքից սառցաձյուն է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները հեռացրել են սառցաձյունը՝ մոտ 2 գմ: