Մեծահարուստ գործարարների 20-ամյա որդին Ferrari-ով «զբոսնել է» Մոսկվայի մայրուղով՝ 250 կմ/ժ արագութամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Մոսկվայի մեծահարուստ գործարարների որդու ավտոմրցավազքը՝ մայրաքաղաքի ավտոճանապարհներով:
Կազիմբեկ անունով 20-ամյա երիտասարդը Ferrari-ով ընթացել է մայրուղով մոտ 250 կմ/ ժ արագությամբ, ինչը տեսանկարվել է բջջային հեռախոսով, այնուհետև հրապարակվել Instagram-ում:
Համացանցի օգտատերերի հարցին, թե՝ ուր էր շտապում Կազիմբեկը, վերջինս պատասխանել է, որ ուղղակի զբոսնում էր մեքենայով:
Մեծահարուստ ծնողների որդուն դժվար թե վախեցնի ոստիկանության կողմից սահմանված տուգանքը, ով պարբերաբար լուսանկարներ է հրապարակում համացանցում՝ շքեղ մեքենաների կողքին: