1983 դիտում
19:36 06-03-2017
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները
արտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները:
Արձանագրվել է ամենամյա համագործակցության պլանի ամբողջական իրականացումը: Քննարկվել են նաև 2017-2018 թվականների համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում` ռազմական կրթություն և վարժանքներ, կրտսեր հրամանատարների և խաղաղապահ հրահանգիչների պատրաստություն, խորհրդատվություն բարեփոխումների գործընթացում և այլն: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում 2017-2018թթ. Համագործակցության պլանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
4994 դիտում
22:35 15-03-2017
Անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները
1670 դիտում
16:59 15-01-2016
Անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները
1032 դիտում
19:36 15-01-2016
Անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ