Օբամեյանգը հոգնել է և ցանկանում է հեռանալ «Արսենալից»
«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ մարզիչ Միկել Արտետան «Արսենալը» գլխավորելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ ունենալ որոշ խաղացողների հարցում:
Մանսավորապես, հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ակտիվորեն ցանկանում է հեռանալ «Արսենալից»:
30-ամյա գաբոնցին մտադիր է տեղափոխվել ակումբ, որտեղ՝ նրա կարծիքով, կարող է ավելի արագ և արդյունավետ պայքարել լուրջ տիտղոսների համար, նա չի ցանկանում միջնաժամկետ նախագծի մասնիկ:
Ակումբում իրենց հեռանկարների մասին են մտածում նաև Ալեքսանդր Լյակազետն ու Գրանիտ Ջական, և նման տրամադրվածություններ ունւ թիմի կազմի կեսը:
Դա կապված չէ Արտետայի նշանակման հետ, ավելի շուտ՝ ակումբի զարգացման և ռազմավարության հստակ ծրագրի բացակայության հետ:
Արտետայի համար ևս մեկ խնդիր կլինի տրանսֆերների համար խոշոր միջոցների բացակայությունը: Այդ կապակցությամբ Օբամեյանգի պես խաղացողների վաճառքը ապագայում կարող է անհրաժեշտություն դառնալ: