211652_close_icon
views-count2368 դիտում article-date 14:45 06-03-2017

Փետրվարի 27-ից մարտի 3-ը Հարկադիրի թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 629 հեռախոսազանգի

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ այսուհետ յուրաքանչյուր շաբաթ հրապարակվելու է վիճակագրություն՝ Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների, գրությունների, թեժ գիծ ծառայության կողմից ստացված հեռախոսազանգերի քանակի, ինչպես նաև Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված՝ արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ: 2017 թվականի փետրվարի 27-ից մարտի 3-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2269 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 629 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 18 բողոքի: 2017 թվականի փետրվարի 27-ից մարտի 3-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2336 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր