3874 դիտում
15:50 06-03-2017
Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի. Սամվել Սանամյան
Մարտի 5-ին՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը, Հրազդանում տեղի է ունեցել 10-րդ ընտրատարածքում (Կոտայքի մարզ) Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Սամվել Սանամյանի կենտրոնական ընտրական շտաբի նիստը։ Ներկա էին շտաբների պատասխանատուներ, ներկայացուցիչներ։
Օրակարգում քննարկվել են մի շարք հարցեր՝ կենտրոնական ընտրական շտաբի աշխատանքների կազմակերպումը, նախընտրական աշխատանքներն ու հիմնական ծրագրերը, քարոզչության ընթացքում նախատեսվող հիմնական անելիքները։
Նիստի ընթացքում Սամվել Սանամյանի կենտրոնական ընտրական շտաբի պետ Արամ Դանիելյանը ներկաներին ողջունել է քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ և շեշտել, որ նախընտրական, քարոզչական բոլոր գործընթացները պետք է կազմակերպել անթերի, որպեսզի որևէ խնդիր չառաջանա։ Նա, դիմելով ներկաներին, ընդգծել է, որ իրենք ունեն ամուր թիմ, որը մասնակցել է տարբեր ընտրությունների և պատվով դուրս եկել, ուստի այս անգամ էլ պետք է համախմբված աշխատեն, ցանկացած մանրուք համատեղ քննարկեն ու հասնեն հաջողության։
ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանն ընդգծել է, որ քարոզարշավի ընթացքում ակտիվորեն շփվելու է ընտրողների հետ։ «Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի։ Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, մեր բնակիչների հետ, սիրով ու պատասխանատվությամբ աշխատենք և հաստատ հասնելու ենք լուրջ հաջողությունների»,- նշել է պարոն Սանամյանը։
Նիստի ընթացքում քննարկվել է բնակչության հետ հանդիպումների ժամանակացույցը, ինչպես նաև՝ աշխատանքային այլ հարցեր։
Նմանատիպ նյութեր
16207 դիտում
15:54 18-03-2017
Սամվել Սանամյան. «Մենք գլոբալ փոփոխությունների կողմնակից ենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
19188 դիտում
21:41 25-03-2017
Սամվել Սանամյան. «Այնպես ենք աշխատելու, որ 5 տարի հետո չեք մտածելու պատգամավորին փոխելու մասին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18388 դիտում
20:20 11-03-2017
Սամվել Սանամյան. «Ես գործի մարդ եմ և ուզում եմ իմ գործով կանգնել ձեր կողքին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
850 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
634 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
562 դիտում
18:59 20-01-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին