Արգելափակվել է ավտոմեքենա․ օգնության են հասել փրկարարները
Մարտի 5-ին, ժամը 13:57-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի անտառի սկզբնամասում Lexus LX450 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Lexus LX450 մակնիշի 88 MM 001 պետհամարանիշով ավտոմեքենան: