Թրամփը միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նոր հրաման կստորագրի մարտի 6-ին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, երկուշաբթի՝ մարտի 6-ին, նոր հրաման կստորագրի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է Tass-ը։
Այդուհանդերձ, դեռևս հայտնի չէ, թե ինչքան կտարբերվի նոր հրամանը նախրդից, ինչի պատճառով երկրում բազմաթիվ տարաձայնություններ առաջացան և դատական լսումներ սկսվեցին։
Գործակալությունն այլ մանրամասներ նոր հրամանից չի հաղորդում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդունված օրենքը սահմանափակումներ մտցրեց 7 երկրների քաղաքացիների նկատմամբ։ Եմենի, Սուդանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի քաղաքացիները 3 ամսով րավունք չեն ունենա մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։