ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը:
Գորիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Տավուշի մարզում, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր» և Սիսիան-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: