211652_close_icon
views-count2331 դիտում article-date 19:38 04-03-2017

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան և Արագած տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր