Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Վաշինգտոն
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին: Այս մասին հայտնել է Интерфакс-ը՝ հղում կատարելով Sueddeutsche Zeitung-ին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մերկելի ու Թրամփի հանդիպումը ծրագրված է մարտի 14-ին Վաշինգտոնում:
Տեղեկությունը հաստատել են նաև Սպիտակ տանը:
Հանդիպումը կդառնա առաջինը երկու երկրների ղեկավարների համար՝ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: