211652_close_icon
views-count1155 դիտում article-date 12:00 04-03-2017

Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Մարտի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ալավերդի-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի սկզբնամասում՝ ևս 1000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում՝ 600 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

Նմանատիպ նյութեր