Պետք է հավատ ներշնչել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին. Կարո Հակոբյան. aravot.am
Հայաստանի կառավարությունը պիտի շփման եզրեր փնտրի ոչ միայն սփյուռքահայ մեծահարուստների, այլև Սփյուռքի հասարակ ժողովրդի հետ: Այսպիսի հայտարարություն է արել «Եվրոպայի hայերի hամագումարի» նախագահ, գրող, հրապարակախոս Կարո Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է [url=http://www.aravot.am/2017/03/03/861695/]aravot.am[/url]-ը։
«Եվրոպայի hայերի hամագումարի» նախագահը հավատացած է` եթե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները լավ լինեն, կշտկվի նաև երկրի ներքին քաղաքական ու տնտեսական վիճակը:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Կարո Հակոբյանը նշեց, որ պետք է հավատ ներշնչել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին:
«Այսօր անհատի և հասարակության միջև հարաբերությունը խզվել է, ինչն էլ դրդում է մարդկանց կաշառք վերցնել: Եթե անհատն իրեն տեսնի հավաքական ուժի մեջ, ապա հավաքական շահը թույլ չի տա այդ կաշառքը վերցնել»,- ասաց Կարո Հակոբյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/03/03/861695/]կայքում[/url]։