Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. «Ռեալի» մասին իմ խոսքերից հետո ծանր փուլ է սկսվել իմ համար
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է իր խոսքերը` «Ռեալ» տեղափոխվելու հավանականության մասին:
Նշենք, որ այդ արտահայտություններից հետո գերմանական ակումբի ղեկավարությունը գաբոնցի հարձակվողին կոչ էր արել զերծ մնալ նման հայտարարություններից և կենտրոնանալ թիմի մրցելույթների վրա:
«Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա անկեղծ չգիտեմ, ես այժմ կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա և իմ ապագայի մասին ներկա պահին չեմ մտածում:
Իմ արտահայտություններից հետո վերջին շաբաթները շատ ծանր ստացվեցին իմ համար, այնպես որ այդ թեմայով չեմ ցանկանում խոսել», ասել է Օբամեյանգը: