211652_close_icon
views-count3743 դիտում article-date 12:18 28-02-2017

Մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը. տեղի կունենա Վերահսկիչ պալատի նախագահի ընտրություն. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի երկրորդ նիստը, որին գրանցվել է 103 պատգամավոր։ Քվեարկության են դրվելու նախօրդ օրը քննարկված հարցերը։ ԱԺ նախագահը նշել էր, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ Ազգային ժողովին դիմելու տասնհինգօրյա ժամկետը լրացել է, հետեւաբար դադարեցվել են նրա լիազորությունները, եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար Ազգային ժողովին էր ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը: ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանը, իր ելույթում կաեւորելով Վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, նշել է, որ կառույցն իր առջեւ ծառացած խնդիրները կարող է լուծել սերտորեն համագործակցելով խորհրդարանի հետ: Պարոն Յոլյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատը պետք է լծվի խախտումների հայտնաբերմանն ու անաչառ ուսումնասիրությանը՝ պատրաստ լինելով նվազագույնի հասցնել դրանք: Թեկնածուի պնդմամբ՝ պետք է գնահատել կոռուպցիոն ռիսկերը եւ Վերահսկիչ պալատի ունեցած ներուժի եւ լիազորությունների սահմաններում պայքարել դրանց դեմ: Լեւոն Յոլյանը նշել է, որ Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելու դեպքում կնպաստի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործողությունների իրականացմանը՝ բարձրացնելով Վերահսկիչ պալատի պալատի կառուցողական դերը հանրային կառավարման ոլորտում: Ելույթից հետո Լեւոն Յոլյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին: ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանի թեկնածության վերաբերյալ իրենց գնահատականներն ու կարծիքներն են ներկայացրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Արտաշես Գեղամյանը, Գուրգեն Արսենյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Խոսրով Հարությունյանը, Արմեն Մխիթարյանը, ովքեր բարձր են գնահատել թեկնածուի մարդկային նկարագիրն ու մասնագիտական որակները եւ վստահություն հայտնել, որ նա կկարողանա նպաստել ինստիտուտի առավել կայացմանը, կարեւորել թեկնածուի պետականանամետ մտածողությունը: Պատգամավորները համոզմունք են ահյտնել, որ, ընտրվելու դեպքում, շատ շուտով նկատելի կլինի նրա աշխատանքի արդյունավետությունը: Կարեւոր է համարվել նաեւ այն հանգամանքը, որ թեկնածու Լեւոն Յոլյանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն ստանձնելու է նման անցումային շրջանում, երբ, ի դեմս Հաշվեքննիչ պալատի, որակապես նոր մարմին է ձեւավորվում: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրել է Լեւոն Յոլյանի վերաբերյալ խմբակցության տեսակետը եւ առանձնապես կարեւորել այն հանգամանքը, թե որքանով է թեկնածուն կարողանալու իրականացնել այն գործառույթները, որոնք դրված են լինելու ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ, ընդհանրապես, կառույցի առջեւ: Նա հետաքրքրվել է, թե ինչպես է Հաշվեքննիչ պալատը պայքարելու կոռուպցիայի դեմ, ինչը, ըստ Արամ Մանուկյանի, պետք է լինի Հաշվեքննիչ պալատի հիմնական գործառույթն ու նպատակը: Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչու են պակասել մեր երկրում ներդրումները, ինչու է մեծանում արտաքին պարտքը եւ արտագաղթը, նվազում տնտեսական աճը: Նա թեկնածուին հորդորել է վարել լուծումներ գտնելու քաղաքականություն: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա կարեւորել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը՝ կարեւորելով այդ պաշտոնում ոլորտին քաջատեղյակ անձի նշանակումը: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, Լեւոն Յոլյանն այն անձն է, ով քաջատեղյակ է ոլորտին եւ կարող է իրականացնել համակարգի առջեւ դրված բոլոր գործառույթները: Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի գործառույթներին՝ նա նշել է, որ կառույցի բարձրացրած հարցերը չափազանց կարեւոր են, ուստի պետք է նրան օժտել այնպիսի գործիքներով, որոնցով հնարավոր կդառնա իրականացնել համակարգի առջեւ դրված գործառույթները: Արմեն Ռուստամյանը հաջողություն է մաղթել թեկնածուին եւ նշել, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Լեւոն Յոլյանի մարդկային որակներին եւ ընդգծել, որ նա պատկառելի եւ պարկեշտ անձնավորություն է, ինչը խիստ կարեւոր է նման պատասխանատու պաշտոն ստանձնող անձի համար: ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, Վերահսկիչ պալատը պետք է հանդես գա ոչ թե պատժողի, այլ հայտնաբերողի դերում. նրա խոսքով՝ պետք է կտրել այն ձեռքը, որը կփորձի եկամուտներ դիզել պետական բյուջեի հաշվին: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ, այո, կան խնդիրներ երկրում, սակայն արվում են քայլեր՝ բացահայտելու պետական բյուջեի նկատմամբ ոտնձգություն կատարողներին: Նշելով, որ պետական շահը ՎՊ նախագահի թեկնածուի համար ամենաբարձր աստիճանի վրա է, խմբակցության ղեկավարն ասել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու Լեւոն Յոլյանի թեկնածությանը: Եզրափակիչ ելույթում ՎՊ նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանը նշել է, որ խորհրդարանականների կողմից հնչած գնահատականները պարտավորեցնող են, եւ ինքը գործով կփորձի արդարացնել բոլորի հույսերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից պաշտոնի նշանակման մասին ԱԺ որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն իրազեկել է, որ ՎՊ նախագահի նշանակման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-13:30-ը, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում: Առաջին ընթերցումով քննարկվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Գործադիրն առաջարկել էր վերացնել ՃՈ ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Առաջին ընթերցումով էր քննարկվել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել էր, որ նախագծի նպատակն է վերացնել առկա օրենսդրական բացը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել էր հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել էր «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նախարարի տեղակալը նշել էր, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ՀՕ-254-Ն օրենքով սահմանվել էր տեսչական մարմինների ստեղծման եւ գործունեության կարգը: Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել էր հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը: Երկրորդ ընթերցումով քննարկվել էին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկման էր ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն առաջին ընթերցմամբ քննարկման էր ներկայացրել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Էմիլ Տարասյանն առաջին ընթերցմամբ քննարկման էր ներկայացրել նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաեւ նախատեսել համապատասխան անցումային դրույթ արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի՝ վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից՝ 5 տարի, ինչը խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման եւ ոլորտի հետագա զարգացման համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրել էր դրական եզրակացություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը քննարկման էր ներկայացրել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ եւ գյուղտեխնիկայի պետական համարանիշի եւ գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներն այլ պետական մարմնի փոխանցելու գործընթացը սահմանված կարգով իրականացնելու անհրաժեշտությամբ: ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման էր ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Առաջարկվում էր վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը, ուժը կորցրած ճանաչել կրկնվող դրույթը, ինչպես նաեւ գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք կամ կարգավորված են ՀՀ օրենսգրքի ընդհանուր դրույթներով կամ պետք է կարգավորվեն բացառապես կողմերի հայեցողությամբ՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր դրական եզրակացություն: Ժամը 12։30-33։30-ը ԱԺնիստերի դահլիճին կից սրահում փակ քվեարկությամբ կընտրվի ՎՊ նախագահ։ Նշված պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Լևոն Յոլյանի թեկնածությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր