4560 դիտում
19:17 25-02-2017
Համատեղ պայքար վարակիչ հիվանդությունների դեմ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) միջև ստորագրվել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակներում երկու երկրի միջև կզարգանա համագործակցությունը բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության բնագավառում։ Այդ նպատակով տեղեկատվություն կփոխանակվի սանիտարահամաճարակային իրավիճակի միջսահմանային փոխանցման համար վտանգ հանդիսացող վարակիչ հիվանդությունների համաճարակային օջախների առաջացման վերաբերյալ։ Իսկ դրանց առաջացման դեպքում կիրականացվեն համատեղ միջոցառումներ` ուղղված բռնկման վերացմանը և վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման բացառմանը:
Հուշագրի համաձայն կողմերը համատեղ հետազոտություններ կիրականացնեն վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման, անհապաղ ախտորոշման միջոցների մշակման և կիրառման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև դեղակայունության ուսումնասիրման նպատակով:
Այժմ համատեղ առաջարկություններ են մշակվում անհատույց նյութատեխնիկական աջակցության և կադրերի պատրաստման վերաբերյալ:
Հուշագիրը հիմք ընդունելով` համաձայնագիր է ստորագրվել նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի միջև: Վերջինիս շրջանակում արդեն իսկ տարբեր ուղղություններով իրականացվում է 4 գիտահետազոտական աշխատանք։ Այդ նպատակով Մոսկվայում կազմակերպվել են համատեղ սեմինարներ։ Հայաստանից մասնակցել և վերապատրաստվել է 20 մասնագետ: Գիտահետազոտական աշխատանքները կավարտվեն 2018թ. վերջին:
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
18:58 02-02-2018
Համատեղ միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով
3497 դիտում
14:15 20-07-2017
ԱՆ-ի խորհուրդները՝ ամռանը վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման վտանգի կանխման դեմ
1567 դիտում
16:51 09-04-2019
Արսեն Թորոսյանը Աշխաբադում կկիսվի ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Հայաստանի փորձով
Այս բաժնից
2257 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են