Հյուսիսային Կորեան շրջանցում է պատժամիջոցները արտասահմանյան որոշ ընկերությունների միջոցով. ՄԱԿ
                        Հյուսիսային Կորեան շրջանցում է միջազգային պատժամիջոցները արտասահմանյան մի շարք ընկերությունների միջոցով։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի տարածած զեկույցում, գրում է Reuters-ը։
«Մի շարք բանկեր ու անձինք շարունակում են իրենց գործունեությունը՝ օգտագործելով որոշ գործակալների, ովքեր շատ լավ տիրապետում են գումարային, մարդկային ու ապրանքային, այդ թվում՝ զենքի տեղափոխման հարցերը կարգավորելու տեխնիկային»,-ասված է զեկույցում։
Որպես օրինակ՝ նշվում է, որ Փհենյանը զենքի առևտրով է զբաղվում  Էրիտրեայի հետ։ 
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ ԱԽ-ի կողմից խիստ պատժամիջոցներ են կիրառվում՝ կապված վերջինիս կողմից միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու հետ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

