«Գազպրոմ»-ը շրջանցում է պատժամիջոցները
                        Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը իտալական UniCredit բանկի հետ 390 մլն եվրո արժողության վարկային համաձայնագիր է ստորագրել: 
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին նշված է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ընկերությունը նույնպես հայտնվել է ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցուցակում: Ամերիկյան ընկերություններին այս պահին արգելված է ապրանքներ և տեխնոլոգիաներ մատակարարել «Գազպրոմ»-ին գազային, Արկտիկական շելֆում և թերթաքարային խորը արդյունահանման հանքերում ընթացող աշխատանքների համար: Սահմանափակված է նաև «Գազպրոմ»-ին արտասահմանյան ֆինանսավորումը: 
Նշենք, որ UniCredit-ը ֆինանսական կազմակերպություն է: Նրա գլխավոր գրասենյակը տեղակայված է Միլանում: Ռուսաստանի տարածքում գործում է 1989 թվականից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

