43699 դիտում
09:33 24-02-2017
6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից տաք հետքերով հայտնաբերված հայերից ու իրանցուց կազմված «նարկոշների» խմբի բոլոր անդամները կալանավորվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Արման Ոսկանյանի, 31-ամյա Յուրի Կեցեմոնյանի, 42-ամյա Ռուստամ Սարգսյանի, 50-ամյա Դալաթ Փարթոևի և Իիրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Աբուլֆազ Չաուշի Հասանի նկատմամբ։
Դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք, որոնց տաք հետքերով ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով հայտնաբերել էին ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները, կալանավորվեցին։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/20/1059380/]հայտնել [/url]էինք, որ փետրվարի 20-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Արգիշտի փողոցի թիվ 17 շենքի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էին ենթարկել Գյումրիի բնակիչներ, 1979 թ. ծնված Արման Ոսկանյանին, 1986 թ. ծնված Յուրի Կեցեմոնյանին, 1975 թ. ծնված Ռուստամ Սարգսյանին, 1967 թ. ծնված Դալաթ Փարթոևին և ԻԻՀ քաղաքացի, 1976 թ. ծնված Աբուլֆազ Չաուշի Հասանին:
Ռուստամ Սարգսյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել էր կոնֆետի թղթերով փաթեթավորված, մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, ափիոնի նմանվող, 4 կիլոգրամից ավելի զանգված:
Արման Ոսկանյանի մոտից հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, և երեք դեղահաբ, որոնցից մեկը՝ մանրացված:
Ըստ Ոսկանյանի՝ իր մոտից հայտնաբերված դեղահաբերը մեթադոն տեսակի թմրամիջոց էին: Առգրավվածն ուղարկվել էր փորձաքննության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+