211652_close_icon
views-count1838 դիտում article-date 20:22 23-02-2017

Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը Դեսպանը Պետերսոնը ներկայացրել է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության գործունեության սկզբունքներն ու ելակետային ուղղությունները: Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին կարևորել է դիտորդական առաքելության դերը` առաջնահերթ համարելով ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման աշխատանքները: Արման Թաթոյանը դիտորդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Պաշտպանն իր խոսքում կարևորել է նաեւ դիտորդների և լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները: Կողմերն իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ: [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր