211652_close_icon
views-count59545 դիտում article-date 18:10 02-12-2016

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաներում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում 45-ամյա Մարտուն Պողոսյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի 26 ՕՍ 773 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխավան ընթանալիս՝ բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով,բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քանի որ վթարի հետևանքով գազի արտահոսք է եղել՝ նշված հատվածում ծառայություն են կատարել մինչև գազաբալոնների պարպումը, այնուհետև՝ օգնել ավոմեքենան վերամբարձ կռունկով բարձրացնել ավտոքարշակին, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Գ. Շամշյանը հայտնում է որ բեռնատարը բարձված է եղել մաճառով, որը ամբողջովին թափվել է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր