211652_close_icon
views-count6471 դիտում article-date 18:24 22-02-2017

Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցին. մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Այսօր` փետրվարի 22-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են: Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 22-ի մենամարտը մի քայլ է դեպի իր մեծ նպատակը: [b]Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր