3143 դիտում
11:21 04-05-2014
Արթուր Աբրահամը խոստովանել է, որ մրցակցին հաղթել է վնասված ձեռքով
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Նիկոլա Սյեկլոչայի հետ մենամարտել է վնասված ձեռքով: Հիշեցնենք, որ տիտղոսի պաշտպանության մենամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ պարտության մատնեց իր մրցակցին: Մրցավեճը տևեց 12 ռաունդ, որոնց արդյունքներով մրցավարները բացահայտ առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին` 116:113, 116:112, 119:110:
«Ցավոք սրտի, ես չկարողացա լիարժեք մենամարտել աջ ձեռքով, քանի որ այն վնասված էր: Այդուհանդերձ ես հիանալի աշխատեցի ձախ ձեռքով և բազմաթիվ միավորներ վաստակեցի: Աջ ձեռքիս երկու մատները առհասարակ չեմ կարողանում շարժել: Այդ պատճառով աշխատում էի այդ ձեռքով հարված չկատարել: Վերոնշյալ վնասվածքը ստացել եմ Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած մենամարտի ժամանակ: Բայց ոչ մեկին չէի հայտնում դրա մասին, որպեսզի մենամարտը չհետաձգվեր: Մարզումների ժամանակ հատկապես պարապում էի ձախ ձեռքով: Կարծում էի աջ ձեռքս այդ ընթացքում կապաքինվի, սակայն ամեն ինչ դեպի վատը գնաց: Մենամարտի ժամանակ մարզիչս առաջարկեց ներարկում կատարել, բայց ես հրաժարվեցի: Երկուշաբթի օրը կայցելեմ բժշկի»,-ասել է Աբրահամը:
Նմանատիպ նյութեր
3685 դիտում
10:56 22-08-2014
Արթուր Աբրահամը հանդիպել է իր մրցակցին՝ փոլ Սմիթին
6468 դիտում
18:24 22-02-2017
Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցին. մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին
7789 դիտում
20:30 18-04-2017
Արթուր Աբրահամը մենամարտից առաջ հանդիպել է մրցակցին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2017 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2272 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
2440 դիտում
22:52 09-12-2024
Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է