211652_close_icon
views-count2427 դիտում article-date 10:11 22-02-2017

ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը ընտրողներ են, սովորական երկրներում՝ 65 տոկոս է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին՝ ընտրողների թիվը գնալով ավելանում է, ընդ որում, երկրաչափական պրոգրեսիայով։ Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման տարիներին՝ 2008–2017թթ ընթացքում, Հայաստանից ամենատարբեր հաշվարկներով արտագաղթել է մոտ 350-400 հազար մարդ։ Միաժամանակ այս տարիների ընթացքում ընտրացուցակներում ՀՀ-ում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503 հոգով։ ԱԺ ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ ընտրացուցակներում ընդգրկված է 2 մլն 564 հազար 334 ՀՀ քաղաքացի։ Իսկ ահա ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016թ. տարեվերջին Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմել է 2 մլն 993 հազար 900 հոգի։ Ստացվում է՝ ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը կազմել են ընտրողները՝ 18 տարեկանից բարձր անձինք։ Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան մշտական բնակիչների քանակը, ապա ընտրացուցակների ուռճացվածությունն ավելի ակնհայտ է դառնում։ Մեկ ուշագրավ փաստ էլ. 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առկա բնակչության թիվը եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ, և այս առումով ստացվում է, որ ընտրողների թիվը կազմում է բնակչության 95.9 տոկոսը, փաստ, որն ինքնին նոնսենս է։ Փորձագետների գնահատմամբ՝ ընտրողների թիվը պետք է լինի բնակչության թվի մոտ 60–65 տոկոսը՝ առավելագույնը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր