1245 դիտում
11:26 21-02-2017
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է քաղաքական և պատմական առումով կարևոր այս օրը նորից զգալ հայության միասնականությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով արցախահայությանը Վերածննդի օրվա կապակցությամբ, նկատել է, որ Սահմանադրական հանրաքվեի օրը Արցախում գտնվելը, ոչ միայն զուտ դիտորդական առաքելություն է, այլև՝ հաճելի և անհրաժեշտ պարտականություն:
«Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ձեռքերով սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Սա ևս մեկ հնարավորություն էր՝ ցույց տալու, որ Արցախը անշեղորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Մտքերի փոխանակության կարգով ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Շուշան Պետրոսյանը, Լյովա Խաչատրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Մկրտչյանը և Կարեն Շահմուրադյանը ամփոփել են օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում իրականացրած իրենց դիտարկումները և գոհունակություն հայտնել հանրաքվեի ողջ ընթացքի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկել են նոր Սահմանադրության դրույթներին, մասնավորապես, դրանից բխող օրենսդրական հետագա կարգավորումներին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
19:20 19-02-2017
Աշոտ Ղուլյանն ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը
1231 դիտում
19:54 01-09-2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը
Այս բաժնից
3052 դիտում
13:07 13-01-2025
Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար. ոսկու շուկայի աշխատակից
2239 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին