Իր 65-րդ տարեդարձի նախօրեին մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը
Այսօր՝ փետրվարի 20-ին, Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը:
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ ցավակցություն հայտնելով դիվանագետի հարազատներին:
Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ դիվանագետը մահացել է իր 65-րդ տարեդարձի նախօրեին:
Նա մեծ դիվանագետ էր, - ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: