Դանի Ալվես. «Բարսելոնայի» ղեկավարությունը ստախոս ու անշնորհակալ մարդիկ են
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը պատմել է, թե ինչպես է կատալոնական ակումբից տեղափոխվել «Յուվենտուս»:
«Վերջին տարիներին «Բարսելոնայում» ես մտապես լսում էի. «Ալվեսը հեռանում է»: Սակայն ակումբի ղեկավարությունը երբեք ինձ հետ կապ չի հաստատել և ոչինչ չի հայտնել:
«Բարսելոնայի» ղեկավարությունը ստախոս ու անշնորհակալ մարդիկ են: Նրանք իմ անձի հանդեպ հետաքրքրություն դրսևորեցին միայն այն ժամանակ, երբ ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» արգելեց նոր խաղացողներ հայտավորել:
Ես ընդունեցի ակումբի առաջարկությունը` մնալ ակումբում և պայմանագիր կնքեցի, սակայն այնտեղ կետ կար, որը հնարավորություն էր տալիս վաղաժամկետ խզել պայմանագիրը», ասել է Ալվեսը: