211652_close_icon
views-count868 դիտում article-date 21:10 30-03-2024

«Բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն ու մեր հայրենիքի բարեկեցությանը». Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Իմ շատ սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը:

Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է և մեծ խորհուրդ ու նշանակություն ունի:

Մեր բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն ու մեր հայրենիքի բարեկեցությանը։

Թող Սուրբ Զատկի խոհուրդն իր հետ բերի բարօրություն ու ոգու ամրություն մեր երկրին:

Աստված պահապա՜ն մեզ բոլորիս…

Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Նմանատիպ նյութեր