Ղրիմի Սահմանադրությունը, որի համաձայն՝ հանրապետությունը Ռուսաստանի տարածքի մասն է, այսօրվանից ուժի մեջ է մտել: Այս մասին հայտնում է «Крыминформ»֊ը:
Նշվում է, որ Սահմանդրությունը հրապարակվել է Ղրիմի խորհրդարանի «Крымские известия» թերթում։
«Այսպիսով՝ Ղրիմի Հանրապետության Սահմանադրության օրինական ուժի մեջ մտնելու օրը ապրիլի 12-ն է»,- ասել է Ղրիմի Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Իոֆեն:
Ինչպես նա հայտնում է, այժմ ժամանակն է բնակչությանը լայնորեն բացատրել Սահմանադրության դրույթները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի Հանրապետության խորհրդարանը ընդունել է նոր Սարմադրություն։