FIDE Grand Prix. Արոնյան-Ադամս. ուղիղ միացում
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլի 2-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է անգլիացի Մայքլ Ադամսի հետ:
Նշենք, որ 1-ին տուրում Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսեց Եվգենի Տոմաշևսկու հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլին: «Գրան պրի» մրցաշարը հաղթանակով սկսեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Մայքլ Ադամսն ու Ռիչարդ Ռապորտը. նրանք հաղթեցին համապատասխանաբար Լի Չաոյին, Սալեմ Սալեհին և Դին Լիժենին: Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
[b]2-րդ տուրի պարտիաները
[/b]
Ռապորտ (Հունգարիա, 2692) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)
Համեր (Նորվեգիա, 2628) - Նակամուրա (ԱՄՆ, 2785)
Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Տոմաշևսկի (Ռուսաստան, 2711)
Էլյանով (Ուկրաինա, 2759) - Վալյեխո (Իսպանիա, 2709)
Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Ռյազանցև (Ռուսաստան, 2691)
Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)
Լի Չաո (Չինաստան, 2720) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)
Սալեմ (ԱՄԷ, 2656) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)
Արոնյան-Ադամս պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ.