4605 դիտում
16:05 18-02-2017
FIDE Grand Prix. Տոմաշևսկի-Արոնյան. ուղիղ միացում
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարի 1-ին տուրում սևերով խաղում է ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկիի հետ:
Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին: Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն հետևյալ 18 շախմատիստները` Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշևսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցև (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):
Խաղային օրերը՝ փետրվարի 18-27: Հանգստյան օրը՝ փետրվարի 23:
Տոմաշևսկի-Արոնյանի պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4518 դիտում
16:15 19-02-2017
FIDE Grand Prix. Արոնյան-Ադամս. ուղիղ միացում
3973 դիտում
15:04 21-02-2017
FIDE Grand Prix. Արոնյան-Ռյազանցև. ուղիղ միացում
4085 դիտում
15:43 22-02-2017
FIDE Grand Prix. Վաշիեր-Լագրավ-Արոնյան. ուղիղ միացում
Այս բաժնից
2179 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2833 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2359 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում