211652_close_icon
views-count5095 դիտում article-date 16:10 16-07-2017

Բաղդադում ռազմական շքերթ է անցկացվել Մոսուլի ազատագրման կապակցությամբ

Իրաքի զինված ուժերը երեկ մայրաքաղաք Բաղդադում շքերթ են անցկացրել՝ տոնելու երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրումը: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.eurointegration.com.ua/rus/news/2017/07/16/7068586/]eurointegration[/url]-ը: Բաղդադի հրապարակով անցել են Իրաքի բանակի զինվորները, հակաահաբեկչական ուժերի, շիաական ապստամբների ներկայացուցիչները: Տոնական շքերթն անցկացվել է Մոսուլն ազատագրելու մասին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հայտարարությունից մեկ շաբաթ անց: Մոսուլի «լիակատար ազատագրումը» հայտարարելուց հետո, վարչապետը մեկշաբաթյա տոնակատարությունների սկիզբ ազդարարեց: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ Մոսուլն ազատագրելու համար Իրաքի բանակի գործողությունները շարունակվել են 9 ամիս: Մոսուլը, հիշեցնենք, 2014-ի հունիսին գրավել էին «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները և այն հռչակել ԻՊ մայրաքաղաք:

Նմանատիպ նյութեր