Թունավորման դեպք Գավառում. ընտանիքի 5 անդամները «էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
                        Երեկ՝ փետրվարի 18-ին, թունավորման դեպք է տեղի ուեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն  «էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գևորգյանի գլխավորությամբ: 
Պարզվել է, որ հիվանդանոց տեղեփոխվածներն են՝ Գեղարքունիքի  մարզի Գանձակ գյուղի բնակիչներ,  27-ամյա Վեներա Գասպարյանը, 21-ամյա Թագուհի Բաղդասարյանը, 5-ամյա Գագիկ Թադևոսյանը, 61-ամյա Սարիբեկ Թադևոսյանը, 21-ամյա Անի Այվազյանը: 
Ըստ ֆոտոլրագրողի  տեղեկությունների՝ վերջիններս թունավորվել են Գանձակ գյուղում գտնվող իրենց տանը ՝ գազի կաթսայից արտանետված գազից:
 Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն  է սկսվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

