Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ գյուղերից մեկից «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ Գորիսի հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած վերջիններս հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել, փսխել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։