211652_close_icon
views-count3971 դիտում article-date 11:13 18-02-2017

Թուրքիան մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ իր պարտականությունները չկատարելու մեջ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Յիշիքը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առայժմ չի կարողանում բավարար չափով կատարել իր ստանձնած պարտավորությունները հարավ-արևելյան ուղղությամբ, այն է՝ Թուրքիայի, հաղորդում է Tass գործակալությունը։ Թուրք նախարարը հայտարարությունն արել է Մյունխենում տեղի ունեցած անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ։ «Մենք հույս ունենք, որ առաջիկայում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը կփոխվի»,-հավելել է Յիշիքը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը նույնպես մեղադրել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ վերջինս չափազանց դանդաղ է աշխատում ռուսական հաքերային հարձակումները կանխելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր