1672 դիտում
10:00 16-02-2017
Նոր անուններ, հին քաղաքականություն. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Այսօր ավարտվում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ցուցակների ներկայացման ժամկետը, և մինչև օրվա վերջ ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ուժերը կհրապարակեն դրանք։ Մի մասը վերջին օրերին արդեն հրապարակել է դրանք։ Այսպիսով, հասարակությանը ներկայացվելու են հարյուրավոր հին և նոր անուններ, որոնք ընտրություններից հետո դառնալու են երկրում կարևորագույն որոշումներ կայացնողները։
Բայց որքան էլ կուսակցությունները փորձել են իրենց ցուցակներում նոր անունները ընդգրկել, կարծես թե այնքան էլ չի ստացվել։ Ու պատճառը ոչ թե մարդկանց բացակայությունն է, այլ թերևս այն, որ ապրիլին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, այսինքն՝ լայն իմաստով շարունակվելու է այն, ինչ վերջին տարիներին։ Ապրիլյան ընտրությունները, մեծ հաշվով, դառնալու են դարձ ի շրջանս յուր, որքան էլ բոլորը ներկայացնեն նոր Հայաստանի մասին գեղեցիկ կարգախոսներ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2866 դիտում
23:42 28-03-2022
Պատմության մեջ հաճախ ոչ թե հերոսների անուններ են մնում, այլ դավաճանների ու փախածների անուններ
2944 դիտում
12:41 03-08-2021
Հին ու նոր անուններ. Փաշինյանը նշանակումների առաջարկներն ուղարկել է ՀՀ նախագահին․ Sputnik Արմենիա
Այս բաժնից
1201 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»