211652_close_icon
views-count1005 դիտում article-date 12:52 15-02-2017

Հունվարի 30-ից փետրվարի 10-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցցանցերի էջերով ստացվել է 133 նամակ

Հունվարի 30-ից փետրվարի 10-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 133 նամակ, որից 113-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 20-ն ընթացքի մեջ է: Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, իրավաբանական, սոցիալական, եկամուտների, առողջապահության, կոմունալ տնտեսության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը: Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով. ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր