211652_close_icon
views-count1639 դիտում article-date 16:07 17-01-2017

Հունվարի 9-13-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցցանցերի էջերով ստացվել է 63 նամակ

Հունվարի 9-13-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 63 նամակ, որից 55-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 8-ն ընթացքի մեջ է: Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, կրթության, սոցիալական, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, կոմունալ տնտեսության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը: Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով՝ ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր