211652_close_icon

Քարվաճառում դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվեց. պայմանական հակառակորդի խումբը Օմարի արծիվների կողմից ոչնչացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count405035 դիտում article-date 09:00 15-02-2017
Ինչքան էլ ադրբեջանական հրոսակներն ու բաշիբոզուկները իրենց բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ փորձեն ոտնձգություններ կատարեն մեր սահմանների նկատմամբ, միևնույն է՝ առյուծ զինվորներն ու արծիվները սպաների հետ արժանի հակահարված են տալու հակառակորդին: Ինչպես Քարվաճառից (Քելբաջար) հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե՛ այնտեղ տեղակայված զորամասում և թե՛ բոլոր զորամիավորումներում միշտ պարապմունքներ են անցկացվում, ինչի շնորհիվ սպաները նորակոչիկներին ծանոթացնում են՝ ինչպես վնասազերծել հակառակորդին: Դրա վառ ապացույցն է Քարվաճառի զորամասում պայմանական հակառակորդի հարձակումը, իսկ Օմարի արծիվները ոչ միայն կանխեցին նրանց առաջխաղացումը, այլ նաև ոչնչացրեցին րոպեների ընթացքում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր