3121 դիտում
09:59 28-12-2016
ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց են ներդնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել։ Հիշեցնենք, հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, և ցուցակների յուրաքանչյուր 4–րդը պետք է կին լինի։
Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳԱ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ։ ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ, օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից Էր։ Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը ՀԷԿ–երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2512 դիտում
09:26 10-11-2016
ՀՀԿ–ն 2017թ. Աժ համամասնական ցուցակում ընդգրկելու է ամենատարբեր խավի մարդկանց. «Հայկական ժամանակ»
3097 դիտում
09:53 07-02-2017
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հնարավոր է՝ հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Ժամանակ»
1656 դիտում
09:56 09-03-2016
ԲՀԿ-ում ներքին պայքար կա 2017-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»