4786 դիտում
19:33 13-02-2017
«Յուքոմ»-ը 16.6 միլիարդ դրամի ներդրում կկատարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 13-ին այցելեց «Յուքոմ» ընկերություն` ծանոթանալու ընկերության ծրագրերին և ոլորտում առկա խնդիրներին:
Բջջային օպերատորների համար ներկայում կարևորագույն մարտահրավերներից են OTT (over-the-top) հավելվածները: Սպառողներին դրանք ծանոթ են որպես զանազան մեսինջերներ, ինչպիսիք են «Viber»-ը, «WhatsApp»-ը, «Skype»-ը և այլն, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի և տեքստի միջոցով:
Տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` ոլորտի վերափոխումների համատեքստում «Յուքոմ»-ը ավանդական հեռախոսային ծառայություններին զուգահեռ բաժանորդներին առաջարկում է նաև ինտերնետային նոր ծառայություններ, ինչպիսիք են՝ բջջային հեռուստատեսությունն ու կոմունալ վճարումների «Յուփեյ» համակարգը:
«Յուքոմ»-ի տնօրենն ընդգծեց, որ այս հավելվածների ստեղծման ընթացքում համագործակցում են հայկական ընկերությունների հետ:
Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկել է նաև «Յուքոմ»-ի կողմից Հայաստանում առաջին անգամ գործարկված 4G պլյուս ցանցի աշխատանքը: Ներկայում 4G պլյուսը հասանելի է 55 բնակավայրում, այս տարի կկատարվեն ցանցի ընդլայնման աշխատանքներ:
Նախարարը հետաքրքրվեց, թե ընթացիկ տարում ներդրումային ինչ ծրագրեր են իրականացվելու: Հայկ Եսայանը նշեց, որ 2017թ-ին ընկերությունը նախատեսում է 16.6 միլիարդ դրամի ներդրում կատարել:
«Յուքոմ»-ի ներկայացուցիչները հայտնեցին նաև, որ պայմանագիր են կնքել «Apple» ընկերության հետ, որի համաձայն՝ Հայաստանի համար արտադրված «Apple»-ի սարքավորումների նոր խմբաքանակներն այսուհետ կունենան Հայաստանի համար առանձին սերիական կոդ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ռոումինգի սակագներին վերաբերող հարցեր: Նախարար Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ ռոումինգի արժեքի նվազման ճանապարհով հնարավոր է օգտագործողների թիվն ավելացնել: Ընկերության ղեկավարը հայտնեց, որ սակագնի փոփոխություն արդեն արվել է, ապագայում պատրաստվում են կրկին վերանայել այն:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
134559 դիտում
14:21 08-10-2018
Մեկ միլիարդ դրամի ներդրում հանուն ազգի. ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ կառուցվել է ծննդատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4396 դիտում
19:07 13-06-2020
Ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում՝ 6 մարզում. ՖՈՏՈՇԱՐՔ
1897 դիտում
14:12 21-07-2021
Գյումրիում սպասվում է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում
Այս բաժնից
1237 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4705 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած