ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան: Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Էսթերա Մկրտումյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»: