211652_close_icon
views-count1881 դիտում article-date 14:33 27-07-2015

«Մանչեսթեր Յունայթեդ». Չենք հասկանում, թե ինչու «Ռեալը» չի ցանկանում վճարել Դե Խեայի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է, թե ինչպես է Մադրիդի «Ռեալը» թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարում: Հիշեցնենք, որ Դե Խեան հաջորդ տարի ազատ խաղացողի կարգավիճակ կստանա: Թիմի ղեկավարներից մեկն այդ կապակցությամբ նշել է. «Չենք հասկանում, թե ինչու «Ռեալը» չի ցանկանում վճարել Դե Խեայի համար: Մենք հասկանում ենք, որ Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ»՝ բացառիկ հնարավորություն է: Մենք չենք կարող դրա դեմն առնել, բայց ամեն ինչ իր գինն ունի: Բոլոր շահագրգիռ կողմերի համար ավելի լավ կլիներ, եթե գործարքը հնարավորինս արագ կայանար», ասել է անգլիական ակումբի ներայացուցիչը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՄՅՈւ»-ն պատրաստ է Դե Խեային վաճառել նվազագույնը 40 միլիոն եվրոյով կամ փոխանակել Սերխիո Ռամոսի հետ: Նշենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» 3-ամյա պայմանագիր է կնքել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոյի հետ:

Նմանատիպ նյութեր