Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել Դոնբասում ռազմական դրություն սահմանել, իսկ Ռուսաստանին պատերազմ հայտարարել
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է Դոնբասում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Անհրաժեշտ է օկուպացված տարածքների մասին օրենք ընդունել, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռազմական դրություն հայտարարել», - կոչ է արել Տիմոշենկոն:
Քաղաքական գործիչը հայտարարել է նաև, որ իշխանություններին հարկավոր է դադարել դատարկ խոսակցություններ տարածել հայրենասիրության մասին և փոխարենը ընդունել, որ սա պատերազմ է Ուկրաինայի դեմ:
Տիմոշենկոն նաև հավելել է, որ օրակարգում պետք է քննարկության դնել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի պաշտոնանկության հարցը և պատերազմ հայտարարել Ռուսաստանին: