Յ. Տիմոշենկոն կոչ է արել երկրում ռազմական դրություն մտցնել
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել նախագահ Պ. Պորոշենկոյին անհապաղ ռազմական դրություն մտցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Ինչպես հայտնում է ուկրաինական УНН լրատվականը, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:
Տիմոշենկոյի խոսքով` այս գիշեր Ռուսաստանը մարտական ներխուժում է իրականացրել Ուկրաինայի տարածքում:
«Պետք է անկեղծորեն ասել, որ Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել»,- նկատել է նախկին վարչապետը և հավելել, որ երկրում ռազմական դրություն մտցնելը կնպաստի պետության պաշտպանվածությանը:
Նա նաև կոչ է արել նախագահին ամբողջությամբ իր վրա վերցնել երկրի պաշտպանության վերահսկողությունը: