Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատների ցուցակը կգլխավորի Անգելա Մերկելը
                        Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Կառավարող Քրիստոնեա-դեմոկրատական միության համամասնական ցուցակը գլխավորելու է կառավարության  ղեկավար Անգելա Մերկելը: Հաղթելու դեպքում Մերկելը կրկին կզբաղեցնի դաշնային կանցլերի պաշտոնը:
Քրիստոնյա-դեմոկրատների ու նրանց գործընկեր Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարները այսօր այդպիսի որոշում են ընդունել Մյունխենում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

